«Լիբանանի և Հայաստանի համագործակցությունը կշարունակի զարգանալ»
24/02/2014 20:20

«Լիբանանի և Հայաստանի համագործակցությունը կշարունակի զարգանալ»

Այսօր Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարար Ջըբրան Բասսիլի հետ:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են,  որ հանդիպման ընթացքում նախարար Բասսիլին ներկայացրել է մանրամասներ՝ Լիբանանի արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ:

Փոխանցելով զրուցակցին ՀՀ ԱԳ նախարարի ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ բարեկամ Լիբանանի և Հայաստանի միջև առկա սերտ և փոխշահավետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներով կշարունակի զարգանալ և խորանալ փոխվստահության հիմունքների վրա:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-լիբանանյան երկկողմ հարաբերությունների օրակարգի և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: 

«Լիբանանի և Հայաստանի համագործակցությունը կշարունակի զարգանալ»