.jpg)
Մ. Եսայանը` Լ. Զուրաբյանին. Պետք չէ սիրուն դեմքով վատ բաներ անել
ԱԺ նիստերի մեկնարկին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայում «իշխանությունների կողմից կիրառված մահաբեր զենքից» մահացած ժողովրդի հիշատակը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց առաջարկը, սակայն պարզաբանեց, որ պետք է հարգել ոչ միայն «իշխանությունների կողմից մահաբեր զենքից մահացած ժողովրդի», այլ` ոստիկանների և առհասարակ բոլոր մահացածների հիշատակը պետք է հարգել»:
Մեկ րոպե լռությամբ պատգամավորները հարգեցին մահացած բոլոր ուկրաինացիների հիշատակը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը մտքերի փոխանակության ժամանակ հայտարարեց, որ պետք չէ «սեփական դիվիդենտների հաշվին հարևան ժողովրդին հիշել, պետք չէ սիրուն դեմքով վատ բաներ անել: Ինչո՞ւ այդպիսի առաջարկ չէր արվում, երբ Սիրիայում էին բազմաթիվ հայեր զոհվում»: