.jpg)
ԵԱՀԿ-ում Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակության անդամը հերոսացրել է Սաֆարովին
ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայում Հայաստանի խորհրդարանի մշտական պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը Regnum գործակալությանը ներկայացրել է լուսանկարներ, որոնք հաստատում են այս տարվա փետրվարի 14-ին իր արած հայտարարությունը: Գեղամյանը հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ում ադրբեջանական Միլի Մեջլիսի մշտական պատվիրակության անդամ, պատգամավոր Ազայ Գուլիևն անձամբ մասնակցել է մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացմանն Ադրբեջանում:
«Ես պնդում էի, որ այդ ցինիկ միջոցառումներին մասնակցում էր նաև ԵԱՀԿ-ում Միլի Մեջլիսի պատվիարկության անդամ Գուլիևը, իսկ վերջինս հերքեց ու սուտ որակեց իմ խոսքերը: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում իմ խոսքերի ապացույցը՝ լուսանկարների տեսքով»,- ասել է Արտաշես Գեղամյանը:
Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի կազմակերպած դասերի ընթացքում, քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Բուդապեշտի քաղաքային դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Չնայած սրան, 2012թ.-ի օգոստոսին ադրբեջանը Բուդապեշտից գնեց Սաֆարովին ու Բաքվում հերոսացրել:




