«Հայաստանը հնարավորություն կունենա ընդլայնել հարաբերությունը ԵՄ-ի հետ»
24/02/2014 12:32

«Հայաստանը հնարավորություն կունենա ընդլայնել հարաբերությունը ԵՄ-ի հետ»

Չի բացառվում, որ  Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից հետո Ռուսաստանը, վախենալով դոմինոյի էֆեկտից, արագացնի կամ ճնշմամբ փորձի զարգացնել Մաքսային միության գործընթացը ոչ միայն Հայաստանի, այլև Բելառուսի, Ղազախստանի դեպքում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերից հետո` Հարավային Կովկասում և հետխորհդային տարածքում եվրաինտեգրման գործընթացը կարող է նոր թափ, նոր ընթացք ստանալ, ինչը նշանակում է, որ այս պայմաններում Հայաստանը հնարավորություն կունենա ընդլայնել բազմաշերտ հարաբերությունները Եվրամիության հետ»,- ասաց քաղաքագետը:

Ուկրաինայում լուրջ զարգացումները, Սերգեյ Մինասյանի խոսքով, դեռ նոր են սկսվելու, իսկ լուրջ զարգացումներ ասելով` քաղաքագետը նշեց իշխանության, պաշտոնների բաժանումը:

«Հայաստանը հնարավորություն կունենա ընդլայնել հարաբերությունը ԵՄ-ի հետ»