Էդուարդ Շարմազանով. Show most go on, հարգելի պատգամավորներ
24/02/2014 17:04

Էդուարդ Շարմազանով. Show most go on, հարգելի պատգամավորներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր խորհրդարանում քննարկվում է գազային հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:

Ինչպես հայտնի է, նախագիծը ներկայացնող ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն առաջարկել էր հանձնաժողովի նիստերը դռնփակ անցկացնել, ինչը բազմաթիվ պատգամավորների մոտ դժգոհության պատճառ դարձավ:

Այպես` պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ դռնփակ: Ի պատասխան Դավիթ Հարությունյանն ասաց, որ դռնփակ նիստը ավելի լուրջ է, և պատգամավորները չեն փորձի ինքնադրսևորվել, քանի որ. «Յուրաքանչյուր պատգամավոր շոումեն է»,- ասաց նա` պարզաբանելով, որ դա չի վերաբերում միայն Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին:

Դավիթ Հարությունյանի պատասխանն, իհարկե, չգոհացրեց Խաչատուր Քոքոբելյանին: Իսկ ահա ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որպես խոսքի շարունակություն,  հայտարարեց. «Show most go on, հարգելի պատգամավորներ»:

Նախորդող հրապարակում` Դավիթ Հարությունյան. Պետք է մի կողմ դնել միմյանց չվստահելու հարցը

Էդուարդ Շարմազանով. Show most go on, հարգելի պատգամավորներ