.jpg)
Սիսակյան 3 շենքի բնակիչներին առաջարկել են դուրս գալ շենքից. Այն փլվում է
Փետրվարի 23-ին՝ժամը 23.10-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 3 շենքի կողային պատի քարերը թուլացել և պարբերաբար թափվում են:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ 1970-72թթ. կառուցված 5 հարկանի շենքը (ունի երկու մուտք, 126 բնակարան) 2003թ-ից համարվում է 4-րդ կարգի վթարային աստիճանի շինություն: Շենքի կողային պատի քարերը գտնվում են թուլացած վիճակում և պարբերաբար թափվում են:
Շենքի հիմնական պատերին և բնակարանների ներսում առկա են ճաքեր, շենքի կոյուղագծերը գտնվում են անմխիթար վիճակում, ինչի հետևանքով կոյուղաջրերը հոսում են պատերով` առաջացնելով հակասանիտարական վիճակ:
Տանիքի ծածկը վնասված է, ինչի հետևանքով անձրևաջրերը թուլացնում են շենքի կառուցատարրերը:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:
Անվտանգության նկատառումներից ելնելով` բնակիչներին մինչև հարցի վերջնական լուծումն առաջարկվել է գիշերել այլ կացարաններում: