Սուքիաս Ավետիսյան. Ոչ իշխանական ուժերը լուծումների չեն ձգտում
24/02/2014 12:04

Սուքիաս Ավետիսյան. Ոչ իշխանական ուժերը լուծումների չեն ձգտում

«ԱԺ ոչ իշխանական ուժերը պարզ հաշվարկ են իրականացրել` հասկանալով, որ իրենց նախաձեռնությունը ոչ մի հաջողություն չի կարող ունենալ»,- Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին և դրա`  ընթացիկ օրակարգ այդպես էլ չընդգրկելու հանգամանքին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Նրա խոսքով` ԱԺ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունների հիմքում ոչ թե կարևոր հարցերին արդյունավետ լուծումներ գտնելն է, այլ ուղղակի նախաձեռնողականություն դրսևորող ուժի իմիտացիա ստեղծելն է:

«Որպես օրինակ` նշեմ հետևյալը. ԱԺ ոչ իշխանական ուժերը խորհրդարանում բարձրացրեցին «գազային հանձնաժողովի» ստեղծման հարցը, մենք այդ ժամանակ դա մերժեցինք` հայտարարելով, որ ժամանակ է պետք է հասկանալու, թե ինչ խնդիրներ կան ու այս հանձնաժողովով ինչ հարցեր ենք կարողանալու լուծել: Ու երբ քննարկեցինք ու տեսանք, որ անհրաժեշտություն կա այդ հանձնաժողովի ստեղծման հարցում, հիմա էլ որոշ ուժեր որոշեցին բոյկոտել դա: Իրականում այդ ուժերը փորձում են միայն ցույց տալ, թե ակտիվ քաղաքական պրոցեսներով են զբաղված, սակայն նրանք խնդիր չեն դնում` հասնելու իրական լուծումների»,- հավելեց նա:

Նախորդող հրապարակում՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի քննարկումն ավարտվեց

Սուքիաս Ավետիսյան. Ոչ իշխանական ուժերը լուծումների չեն ձգտում