.jpg)
Դավիթ Հարությունյան. Պետք է մի կողմ դնել միմյանց չվստահելու հարցը
«Մենք ձեզ չենք վստահում, գազային ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է հենց նրա համար, որ մենք չենք վստահում ձեզ, հետևաբար դուք պատասխան պետք է տաք արդեն ողջ հանրությանը: Մենք ցանկանում ենք այնպիսի հանձնաժողով, որը հրապարակային կներկայացնի, սակայն դուք դրանից հրաժարվում եք, քանի որ խուսափում եք հանրային քննարկումներից»,- այս մասին, դիմելով ԱԺ ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանին, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նշենք, որ խորհրդարանում քննարկվում է մեծամասնության կողմից առաջարկված գազային խնդիրների հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
Ի պատասխան Դավիթ Հարությունյանն ասաց, որ պետք է մի կողմ դնել միմյանց չվստահելու հարցը` կոչ անելով միասին աշխատել:
«Իսկ եթե այդպես լինի, ապա ես երկու անգամ ավելին կարող եմ ասել, թե ինչու չեմ վստահում ձեզ»,- ասաց Դ. Հարությունյանը:
Լ. Զուրաբյանը պարզաբանեց, որ իր անվստահությունն անձնական չէ, այլ` անվստահություն կա ողջ իշխանության, կառավարության նկատմամբ:
«Դուք մեկ շանս ունեք վստահություն շահել և դա կարող եք անել, բաց պատասխանելով բոլոր հուզող հարցերին:
Նախորդող հրապարակում` Գազային հանձնաժողով. «էս հիմա դուք երկուսով որոշեցիք հա՞»