Նախարար. Այս պահին ճիշտ չէ «Նաիրիտի» հարցով որևէ հանձնաժողով ստեղծել
25/02/2014 16:26

Նախարար. Այս պահին ճիշտ չէ «Նաիրիտի» հարցով որևէ հանձնաժողով ստեղծել

«Եթե կառավարությունը ցանկանար սննկացնել «Նաիրիտը», ապա երեք-չորս տարի առաջ սննակացման խնդիրները կային, այդ ժամանակ կաներ, եթե կառավարությունն ուզենար սնակացնել, ապա ժողովրդին այսքան տարի չէր պահի, ավելի հեշտ կլիներ, սահմանված կարգով, երկու ամսվա աշխատավարձը տալ և աշխատանքից հանել, քան թե այսքան ձգել»,- «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Շարունակելով խոսքը՝ նախարարը նշեց, որ այդ ամենն արել են ոչ թե նրա համար, որ «Նաիրիտի» ամենամեծ արժեքը սարքավորումներն են, այլ նրա համար, որ այնտեղ կա մասնագիտական դպրոց:

Անդրադառնալով պատգամավորների ելույթներին՝ Ա. Մովսիսյանը նկատեց, որ նրանք գնահատական էին տալիս. «Այնպիսի տպավորություն էր, որ հանձնաժողովն իր հաշվետվությունն է տալիս արդեն, ոչ թե հարցեր էին հնչում, որոնք պետք է ուսումնասիրի հանձնաժողովը»:

Արմեն Մովսիսյանն ասաց, որ ներկայում «Ռոսնեֆտ» ընկերության հետ մեծ ծրագիր է իրականանում, հետևաբար. «Ես գտնում եմ, որ այս պահին ճիշտ չէ որևէ հանանաժողով ստեղծել և փորձել այս աշխատանքները խանգարել: Վերջապես, գտնվել է այնպիսի ընկերություն, որը հնարավորություն ունի հինգ հարյուր միլիոն դոլարի ներդրում կատարել Հայաստանում»,- ասաց Ա. Մովսիսյանը՝ չկարողանալով ավարտել խոսքը, քանի որ նրա ժամանակը լրացավ և խոսափողն անջատվեց:

Նախորդող հրապարակում՝ ԱԺ նախագահը խոստացավ՝ «Նաիրիտի» հարցը դեռ կքննարկվի ԱԺ-ում
 

 

Նախարար. Այս պահին ճիշտ չէ «Նաիրիտի» հարցով որևէ հանձնաժողով ստեղծել