ԱԺ նախագահը խոստացավ՝ «Նաիրիտի» հարցը դեռ կքննարկվի ԱԺ-ում
25/02/2014 16:03

ԱԺ նախագահը խոստացավ՝ «Նաիրիտի» հարցը դեռ կքննարկվի ԱԺ-ում

«Ոնց որ բարձր գոռալու մրցույթ լինի»,- ԱԺ-ում «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ արտահերթ ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Իշխանությունները, ԱԺ նախագահի խոսքով, կողմանկից են հանձնաժողով ստեղծելուն. «Ես անկեղծ կխոսեմ՝ ես եմ դեմ եղել, որ այս հարցը մտնի քառօրյա, բայց մենք ցանկություն չունենք ոչ մի բան կոծկելու»:

Դիմելով պատգամավորներին՝ Հ. Աբրահամյանն ասաց՝ խոստանում է, որ ստեղծելու է հնարավորություն, որ «Նաիրիտի» հարցը քննարկվի Ազգային ժողովում՝ հիշեցնելով, որ հենց իրենց առաջարկով նախաձեռնվեց գազային հարցերով ժամանակավոր հանձնաժողովը:

«ՀՅԴ պատգամավորներ, ես ձեզ խոստանում եմ, որ այս հարցը կքննարկվի»,- խոստացավ ԱԺ նախագահը: 

Նախորդող հրապարակում՝ «Նաիրիտի» աշխատակիցները ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում

Արծվիկ Մինասյան. Կանխամտածված կերպով «Նաիրիտը» սննկացվում է
 

 

ԱԺ նախագահը խոստացավ՝ «Նաիրիտի» հարցը դեռ կքննարկվի ԱԺ-ում