.jpg)
ԱԺ նախագահն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին վատ է վերաբերում
«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին վատ եմ վերաբերում: Յուրաքանչյուր նման իրադարձություն շատ վատ եմ գնահատում, որտեղ կան մարդկային զոհեր: Դրանից վատ բան կա՞ որևէ երկրի ու ժողովրդի համար»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, իր կարծիքը հայտնեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Պատասխանելով հարցին, թե ուկրաինական դեպքերի և Մարտի 1-ի դեպքերի միջև նմանություններ կա՞ն, Հ. Աբրահամյանը պատասխանեց. «Դա վատ բան է, ես չեմ ցանկանում էլի համադրեմ: Ամեն դեպքում, մենք լավ բաներ մտածենք, լավ գործեր սկսենք անել մեր ժողովրդի համար»:
Ի պատասխան մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս կազդեն Հայաստանի վրա Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, ԱԺ նախագահն ասաց, թե կանխատեսումներից հեռու մարդ է:
«Ես չեմ էլ ուզում կանխատեսեմ՝ դուք լա՞վ եք, ո՞նց եք»,- ասաց նա՝ չցանկանալով պատասխանել այլ հարցերի:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում եվրաինտեգրման աջակիցների և իրավապահների բախումների արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների մահացել է 85 մարդ, ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ 100 մարդ: