.jpg)
Կարինե Աճեմյան. Բաքուն խուսափում է պատասխանատվությունից
«ԼՂ հիմնախնդիրը դեռևս չի կարգավորվել, բայց ոչ թե այն պատճառով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վատ են աշխատում, այլ Ադրբեջանն իրականում ոչինչ չի անում հիմնախնդիրը խաղաղ կարգավորման ճանապարհով տանելու ուղղությամբ»,- մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահի հայտարարությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆետ Ասկերովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքն արդյունք չի տալիս, այն «մահացած» խումբ է:
Ըստ հայ պատգամավորի` Ադրբեջանի նախագահն ամեն ինչ անում է` բանակցությունների ձգձգման ու կարգավորման պատասխանատվությունից խուսափելու համար:
«Եթե կողմերը ցանկություն չունեն, համանախագահները ոչինչ էլ չեն կարող անել, դա Բաքվում լավ հասկանում են: Այս պայմաններում պետք չէ խնդրի չկարգավորման ողջ պատասխանատվությունը բարդել համանախագահների վրա»,- հավելեց նա: