«Նաիրիտի» աշխատակիցները ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում
25/02/2014 15:22

«Նաիրիտի» աշխատակիցները ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում

ԱԺ շենքի դիմաց մեկնարկել է «Նաիրիտի» աշխատակիցների բողոքի ակցիան: Նրանց են միացել նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական երիտասարդական միության անդամները: Նշենք, որ ԱԺ-ում այսօր արտահերթ քննարկվում է «Նաիրիտի» վարկային պարտավորություններն ու բոլոր գործարքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցը։

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական երիտասարդական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, որ հավաքվածները չեն հավատում վարչապետի այն հավաստացումներին, որ նոր գործարան կկառուցվի և «Նաիրիտի» աշխատակիցները կաշխատեն այնտեղ. «Մեկ անգամ չէ, որ Տիգրան Սարգսյանը ստել է»,-ասաց նա:

Նախորդող հրապարակում՝ Արծվիկ Մինասյան. Կանխամտածված կերպով «Նաիրիտը» սննկացվում է
 

«Նաիրիտի» աշխատակիցները ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում