Ս. Սարգսյան. Մենք մեծ նշանակություն ենք տալիս հայ-վրացական կապի զարգացմանը
27/02/2014 16:52

Ս. Սարգսյան. Մենք մեծ նշանակություն ենք տալիս հայ-վրացական կապի զարգացմանը

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց պաշոտանական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Ս. Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորեց իր գործընկերոջը՝ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ պատրասատակամություն հայտելով համատեղ աշխատանքի համար:

Երկրի ղեկավարը հայտարարեց, որ իրենց հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների ողջ օրկարագը.

«Մենք ավանադավար մեծ նշանակություն ենք տալիս հայ-վրացական կապի զարգացմանը, հայ և վրացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ հարաբերությունները, մեր միջպետական փոխշահավետ գործակցության երաշխիքն են և տարածաշրջանում կայունության պահպանման լավագույն ուղին»:

Հայ-վրացական գործընկերության ամրապնդումը, ՀՀ Նախագահի խոսքով, ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն բաղադրիչներից է:

«Վերջին շրջանում արձանագրվել է երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացում, նկատելիորեն ավելացել են փոխայցելությունները, որոնք հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն են:

«Ես հանդիպմանն ասացի, որ նախորդ տարի տեղի է ունեցել մեկ վարչապաետական և տասհինգ նախարարական այցելություն, ինչը լավ քանակ է, որը խոսում է մեր քաղաքական երկխոսության մակարդակի մասին»,- հայտարարեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ Երևանում գումարվելիք հայ- վրացական միջկառավարական տասներորդ նիստը հնարավորություն կտա քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը և նախանշել տնտեսական համագործակցության հեռանկարները: 

Ս. Սարգսյան. Մենք մեծ նշանակություն ենք տալիս հայ-վրացական կապի զարգացմանը