ՊԲ. Հրադադարի ռեժիմի խախտումները պարբերական բնույթ են կրում
27/02/2014 11:00

ՊԲ. Հրադադարի ռեժիմի խախտումները պարբերական բնույթ են կրում

«Ադրբեջանի կողմից, հրադադարի ռեժիմի խախտումները ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում պարբերական բնույթ են կրում ու վերջին 1-2 շաբաթվա ընթացքում էական փոփոխություններ չեն կրել»,- այս մասին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ լրատվության ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ նշել է, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից, հրադադրի ռեժիմի կանոնների խախտման դեպքերը կտրուկ նվազել են:

Ս. Հասրաթյանը նշեց, որ եթե համեմատենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հունվարի երրորդ տասնօրյակի հետ, երբ հակառակորդը կտրուկ ակտիվացել էր, ապա այսօր այդ լարվածությունը նվազել է:

«Սակայն այսօր դժվար է խոսել լարվածության կամ հրադադրի ռեժիմի կանոնների խախտտումների կտրուկ նվազեցման մասին»,- հավելեց նա: 

ՊԲ. Հրադադարի ռեժիմի խախտումները պարբերական բնույթ են կրում