«ՄՄ-ին միանալու որոշումը չպետք է ազդի հայ-վրացական հարաբերություններին»
27/02/2014 17:06

«ՄՄ-ին միանալու որոշումը չպետք է ազդի հայ-վրացական հարաբերություններին»

«Մենք միակարծիք ենք, որ մեր երկրների ընտրությունները՝ կապված տնտեսական զարրգացման հետ, երբեք չպետք է խոչընդոտեն մեր տնտեսական հարաբերություններին»,- այս մասին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու և Վրաստանի՝ Եվրամիության հետ Ազատ առևտրի պայմանագիր կնքելու որոշումները, մեր համոզմամբ, չեն խոչընդոտի մեր տնտեսական հարաբերություններին, հակառակը՝ այդ որոշումները նոր հնարավորություններ են ընձեռում մեր գորածարարներին»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Երկրի ղակավարը հայտնեց, որ իր գործընկերոջ հետ հանդիպմանն անդարադարձ է կատարվել նաև Հայաստանի մասնակցությանը՝ Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին:

«Մեր վրացի գործընկերներին ներկայացրինք այդ ուղղությամբ կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը: Անշուշտ նաև ներկայացվեց այն փաստարկներն ու մեր մոտեցումների ամբողջությունը, որի հիման վրա որոշեցինք միանալ Մաքսային միությանը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Եզրափակելով խոսքը՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ երկու երկրների նախագահները միակարծիք էին, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն միայն ու միայն խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: 

«ՄՄ-ին միանալու որոշումը չպետք է ազդի հայ-վրացական հարաբերություններին»