.jpg)
«Ընդդիմությունն ինքը չի ուզում, որ Մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծվի»
Ընդդիմությունն ինքը չի ուզում, որ Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի: Եթե իսկապես ցանկանային, կփորձեին համոզել ու զրուցել, այլ ոչ թե վատաբանել: ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Մենք քննիչներ ու քրեագետներ չենք: Դա համապատասխան մարմինների աշխատանքն է: Ինքը ընդդիմությունն է դողդողում, բայց ուրիշների հետ խոսում է համարձակության մասին»,-ասաց Գ. Սահակյանը:
Գ. Սահակյանը վստահ է, որ որքան էլ ժամանակ անցնի, միևնույն է բացահայտվելու է ոչ միայն հանցագործությունը, այլև` ուղղորդողները. «Բացառված է, որ նման գործերը չբացահայտվեն»:
Թե ինչպես նախագծին կքվեարկի ՀՀԿ-ն, Գ. Սահակյանն ասաց, որ մինչև հաջորդ նիստ դեռ ժամանակ կա և իրենք խմբակցությունում կքննարկեն: