Վրաստանի նախագահն Էջմիածնում հանդիպել է պատանեկության ընկերոջը. Ֆոտոշարք
28/02/2014 18:00

Վրաստանի նախագահն Էջմիածնում հանդիպել է պատանեկության ընկերոջը. Ֆոտոշարք

Վրաստանի նախագահ Գերոգի Մարգվելաշվիլին Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանդիպելուց հետո, շտապել է պատանեկության ընկերոջ՝ Ռոբերտ Աբրահամյանի բնակարան:

Մարգվելաշվիլին իր Facebook-յան էջում գրել է, որ Աբրահամյանի հետ ծանոթացել է Էջմիածնում զինվորական ծառայություն անցնելու տարիներ: Նա նաև պատմել է, որ Աբրահամյանների ընտանիքում միշտ ջերմ ընդունելության է արժանացել:

Մարգվելաշվիլին գրել է, որ Ռոբերտ Աբրահամյանի հետ 26 տարվա ընկերներ են:

Նշենք, որ Վրաստանի Հանրապետության նախագահը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով:

Վրաստանի նախագահն Էջմիածնում հանդիպել է պատանեկության ընկերոջը. Ֆոտոշարք