Ալ. Իսկանդարյան. Պետք չէ աղերսներ փնտրել Ղրիմի և Արցախի միջև
28/02/2014 13:39

Ալ. Իսկանդարյան. Պետք չէ աղերսներ փնտրել Ղրիմի և Արցախի միջև

Ուկրաինայում իշխանության մի հատվածը գտնվում է զինված խմբավորման ձեռքերում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա ասաց, որ այդ երկիրը ոչ թե բաժանված է երկու մասի, այլ՝տասներկու:

«Ի տարբերություն Եգիպտոսի, որտեղ կար բանակ, որը վերջիվերջո երկրում կարգ սահմանեց, Ուկրաինայում նման բանակ չկա, և կարգուկանոնի հաստատումը դժվար է պատկերացնել»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Ղրիմի հարցին, քաղաքապետն ասաց.

«Ղրիմը գրավելը Ռուսաստանի համար մեծ դժվարություն չէ: Բայց Ղրիմը Աբխազիա ու Հարավային Օսեթիա չէ: Ղրիմում կա ուկրաինալեզու բնակչություն: Ի վերջո, Ղրիմը գլխացավանք է թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի համար»:

Պատասխանելով լրագրողների հարցերին, քաղաքաետն ասաց, որ պետք չէ աղերսներ փնտրել Ղրիմի և Արցախի միջև:
 

Ալ. Իսկանդարյան. Պետք չէ աղերսներ փնտրել Ղրիմի և Արցախի միջև