.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի ՀԱԿ-ի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքին
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի ՀԱԿ-ի հրավիրած վաղվա մարտիմեկյան հանրահավաքին: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նույն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Ինչ վերաբերում է հանրահավաքին իր մասնակցությանը, ապա Ռ. Հակոբյանն ասաց, որ հավանաբար ինքն էլ կմասնակցի:
Անդրադառնալով Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցին՝ Ռ. Հակոբյանն ասաց, որ իշխանությունը շահագրգռված չէ և քաղաքական կամք չունի բացահայտելու Մարտի 1-ի դեպքերը:
«Մարտի 1-ն ունի մեղավորներ, հրահրողներ ու կազմակերպիչներ, այն հետևանք էր նախագահական ընտրությունների, առհասարակ` պետության մեջ կատարվող հիմնական իրադարձությունների պատասխանատուն իշխանությունն է, ինչն էլ վկայում է այն փաստը, որ անցած վեց տարիներին այդ բացահայտ իրադարձությունները այդպես էլ չբացահայտվեցին: Եվ եթե հարցը իրավական դաշտ չտեղափոխվեց, ապա այն պատճառով, որ այն շարունակում է մնալ քաղաքական հարթությունում»,- ասաց Ռ. Հակոբյանը: