Սեյրան Օհանյանը Բելգիայում քննարկել է ՆԱՏՕ-ի նոր ծրագրերին առնչվող հարցեր
28/02/2014 17:08

Սեյրան Օհանյանը Բելգիայում քննարկել է ՆԱՏՕ-ի նոր ծրագրերին առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից: 

Նիստերի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ԱՅՍԱՖ առաքելությանը և 2015 թվականից նախատեսվող ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնություններին առնչվող հարցեր:

Բելգիայի Թագավորություն կատարած այցի շրջանակներում  նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է նաև Բելգիայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված սումգաիթյան ոճրագործության զոհերի ոգեկոչման արարողությանը, որն անցկացվել է Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ միասին ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության հուշակոթողի առջև:
 

Սեյրան Օհանյանը Բելգիայում քննարկել է ՆԱՏՕ-ի նոր ծրագրերին առնչվող հարցեր