Թևան Պողոսյան. Եկեք չերազենք հայկական Մայդանի մասին
28/02/2014 15:43

Թևան Պողոսյան. Եկեք չերազենք հայկական Մայդանի մասին

Եկեք չերազենք Հայաստանում Մայդանի մասին: Արդյոք ունե՞նք ռեսուրս, որ արյուն թափելով՝ Հայաստանում հարց լուծենք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Պատգամավորի կարծիքով՝ պետք է ուղիներ փնտրել բանակցային սեղանի շուրջ նստելու ու հարցերն այդ կերպ լուծելու համար.
«Մայդանը պայքար էր ընդդիմության, իշխանության, օլիգարխների, աշխարհաքաղաքական ուժերի, ներքին բաժանված խմբերի միջև, որը հանգեցրեց նաև արյունահեղության: Սրա փոխարեն մենք պետք է հասկանանք, թե ինչ մեխանիզմ առաջարկենք, որ լինի բանակցությունների սեղան: Եթե ունենք բանակցային ռեսուրսը, ինչո՞ւ արյունահեղության ճանապարհով գնանք»,- ասաց Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով վերջին օրերին Ազգային Ժողովում Մարտի 1- հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկմանը՝ Թևան Պողոսյանը նկատեց, որ ընդդիմությանը վերջապես հաջողվեց ԱԺ-ում իր օրակարգն առաջ բերել.

«Միաժամանակ ցավով պիտի նշեմ, որ ընդդիմությանը դեռևս չի հաջողվել ընդդիմության նախաձեռնություններն իրականություն դարձնել, սակայն այս առումով լիահույս եմ, որ քայլ առ քայլ դա էլ հնարավոր է անել»,- ասաց Թևան Պողոսյանը:

Նախորդող հրապարակումներ՝ Ռուբիկ Հակոբյան. Հարգելի մեծամասնություն, ի՞նչ խղճով եք դեմ քվեարկելու

 «Արա՛, ես նստելուց չեմ վախում, 3 անգամ նստել եմ, դու քո մասին մտածի, տղա» 

 

Թևան Պողոսյան. Եկեք չերազենք հայկական Մայդանի մասին