.jpg)
Փոխարտգործնախարար. Միգրացիոն օրենքի մեղմացման հարցով բանակցում ենք ՌԴ հետ
Մաքսային միությանը միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ երկու միգրացիոն պայմանագիր պետք է կնքի: Առաջին պայմանագիրը երկկողմանի է և կանոնակարգում է ժամանակավոր բնակությունը ՌԴ-ում, իսկ մյուսը աշխատանքային միգրացիայի վերաբերյալ է: Հայաստանը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը, որ այս պայմանագրերի ստորագրման աշխատանքերն ավելի վաղ արվեն, քան դա նախատեսում է «ճանապարհային քարտեզը»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Եթե մենք ստորագրենք այդ պայմանագրերը հայտնվում ենք այն կարգավիճակում, որում գտնվում են այսօր Մաքսային միության անդամ երկրները»,-ասաց փոխարտգործնախարարը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում հունվարի 1-ից գործում է օրենքը, որով Ռուսաստանի տարածքում գտնվող և պաշտոնական աշխատանքային պայմանագիր չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար երկրում գտնվելու առավելագույն ժամկետ է սահմանվում 90-օրը:
փոխարտգործնախարարը հայտնեց, որ բանակցությունները տարվում են, որ այս միգրացիոն օրենքը ՀՀ քաղաքացիների դեպքում մեղմացվի: