.jpg)
Սոցիոլոգ. Հայաստանում Մայդան չի լինի. Դժգոհ մասսան արտագաղթում է
Ըմբոստությունը, որպես վարքային մոդել, մեր բնակչության շատ փոքր մասի մոտ է, ուստի Հայաստանում Մայդան չի լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտչյանը:
«Ցանկություն կա փոփոխությունների միջոցով բարելավելու կյանքը և հասնել ցանկալի կենսամակարդակի, բայց Մարտի մեկի դեպքերից հետո Հայաստանում ցավի մթնոլորտ է տիրում»,-ասաց նա՝ հավելելով, որ դա դաս էր, որից հետո չպետք է թույլ տալ, որ մեր եկրում արյուն թափվի:
Ըստ սոցիոլոգի՝ Հայաստանում սոցիալականից բացի լուրջ խորքային խնդիրներ կան, որոնք ուշադրություն չի դարձվում.
«Արժեքային համակարգի հետ կապված խնդիրներ կան, մեր ինքնության կառուցվածքում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել և դրանք չեն կարևորվում»,-ասաց նա՝ հավելելով, որ որ Հայասատնի ազգաբնակչությունը երկու մասի է բաժանվում. նրանք, ովքեր գոհ են համակարգից և նրանք, ովքեր դժգոհ են: Իսկ դժգոհ մասը, ըստ Մկրտչյանի՝ իրականում արտահայտում է իր դիրքորոշումը ոչ թե փողոց դուրս գալով ու ցույցերով, այլ արտագաղթելով: