ԱԺ գազային հարցով հանձնաժողովի նախագահ է ընտրվել Դավիթ Հարությունյանը
03/03/2014 15:13

ԱԺ գազային հարցով հանձնաժողովի նախագահ է ընտրվել Դավիթ Հարությունյանը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր խորհրդարանում գումարվել է գազային հարցերով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստը:

Նիստին մասնակցել են ՀՀԿ խմբակցությունից ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը և պատգամավոր Խոսրով Հարությունյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից` Միքայել Մելքումյանը և Գուրգեն Արսենյանը, «Օրինաց երկրից»` Հովհաննես Մարգարյանը, «Հայ ազգային կոնգրեսից»` Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից` Աղվան Վարդանյանը և «Ժառանգությունից»` Ռուբիկ Հակոբյանը: 

Aysor.am-ի հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, որ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Դավիթ Հարությունյանը, իսկ տեղակալ` Միքայել Մելքումյանը:

Նշենք նաև, որ հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերի:

ԱԺ գազային հարցով հանձնաժողովի նախագահ է ընտրվել Դավիթ Հարությունյանը