Պարույր Հայրիկյանը վիրահատվել է
03/03/2014 14:23

Պարույր Հայրիկյանը վիրահատվել է

ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախօրեին տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայրիկյանը՝ նշելով, որ քիչ առաջ է վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել պալատ. 

«Ինձ մոտ բորբոքային խնդիր կար: Ցավեր վաղուց ունեի, բայց բժիշկի դիմեցի միայն երեկ»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Նա չբացառեց, որ այս բորբոքումը կարող է կապված լինել իր վրա կատարված մահափորձից հետո ընդունած դեղերի հետ.

«Դրանից առաջ ես դեղեր ընդհանրապես չէի խմում, իսկ անցյալ տարվանից հետո շատ մեծ քանակությամբ հակաբիոտիկներ եմ ընդունել»,- ասաց Հայրիկյանը: 

ԱԻՄ առաջնորդը նշեց, որ բժիշկները դժվարանում են իր դուրս գրման վերաբերյալ որևէ ժամկետ նշել: 

Հիշեցնենք, որ Հայրիկյանն առաջադրվել էր 2013թ.-ին կայացած նախագահական ընտրություններին: Ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝ հունվարի 31-ին, նրա նկատմամբ տեղի է ունեցել մահափորձ: 

Պարույր Հայրիկյանը վիրահատվել է