Ժողովրդագիր. 220 հազար հայ աշխատանքային միգրանտի խնդիր ունենք
03/03/2014 15:05

Ժողովրդագիր. 220 հազար հայ աշխատանքային միգրանտի խնդիր ունենք

«Ռուսաստանի Դաշնության միգրացիոն նոր օրենքով արդեն 50 հազար հայերի մուտքն արգելափակված է այդ երկիր, իսկ 170 հազար մարդ խախտել է ՌԴ-ի միգրացիոն օրենսդրությունը և օդանավակայանում կամ միգարացիոն ծառայությունների տեսադաշտում հայտնվելուն պես` նույնպես կարգելափակվի նրանց մուտքը ՌԴ՝ 3-ից 5 տարի ժամկետով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

«Հայաստանը գարնանը շուրջ 220 հազար մարդու խնդիր է ունենալու և  այս մարդկանց աշխատանք է պետք»,- շեշտեց բանախոսը, հավելելով, որ երկիրը այդքան մարդու դեռևս հնարավորություն չունի աշխատանքով ապահովելու, լավագույն դեպքում զբաղվածության ծառայությունը կառաջարկի 5 000 տեղ, այն էլ՝ ցածր աշխատավարձով:

Եթե գործատուները պատարստ կլինեն պայմանագիր կնքել իրենց հայ աշխատողների հետ, ապա, ըստ ժողովրդագրի, միգրանտները կարող են ապրել և աշխատել ՌԴ տարածքում: Միևնույն ժամանակ բանախոսը հիշեցրեց, որ սովորաբար նման պայմանագրերը կնքվում են բանավոր:

Ըստ Ռ. Եգանյանի՝ ՌԴ-ում առասպել կա, որ միգրանտները վատն են, իսկ այն, որ միգրանտներն ակտիվ զանգված են և հաճախ են անկարագապահ պահում իրենց, Ռ. Եգանյանը չբացառեց:

Մինչև լուծումներ գտնելը` բնակչության մի զգալի  հատված կհայտնվի տնտեսական վատ վիճակում` առանց աշխատանքի և միջոցների, սակայն արմատական լուծումներ բանախոսը չի տեսնում. «Միանշանակ է, որ աշխատանքային հայ միգրանտներն այսօր արդեն փաստի առաջ են կանգնած»:
 

Ժողովրդագիր. 220 հազար հայ աշխատանքային միգրանտի խնդիր ունենք