Քաղաքագետ. Ուկրաինայում պատերազմը շատ ծանր հետևանքներ կունենա ՌԴ-ի համար
04/03/2014 14:13

Քաղաքագետ. Ուկրաինայում պատերազմը շատ ծանր հետևանքներ կունենա ՌԴ-ի համար

Ղրիմը Ուկրաինայի համար յուրահատուկ շրջան է համարվում և այնտեղ տեղի ունեցածը ազդեցություն է ունենում Կիևի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում նկատվում է իշխանության և պետության կոլապս: Ասուլիսի մյուս բանախոս՝ «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը չբացառեց, որ Ռուսաստանը ակտիվ գործողություններ կձեռնարկի նաև մեր տարածաշրջանում:

Անդրադառնալով Ուկրաինայի ներկայիս իշխանության քաղաքականությանը` Դ. Շահնազարյանը ասաց, որ այն իրեն բավական խելամիտ է իրեն պահում և ամեն ինչ անում է, որպեսզի ռազմական բախում չլինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: 

«Այժմ ակտիվորեն ոչ բացահայտ երկխոսություն է ընթանում Արևմուտքի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որի արդյունքում, սակայն, ըստ պաշտոնական հայտարարության, ընդհանուր հայտարարի դեռ չեն եկել: Ռուսաստանն, ըստ էության, փորձում է նոր աշխարհակարգ ձևավորել: Սա ուղղված է միջազգային հանրության դեմ և ակնհայտ է, որ հետևանքները Ռուսաստանի համար շատ ծանր են լինելու»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ՌԴ-ն միջազգային բոլոր դրույթներով գրավել է Ղրիմը և Ղրիմի խորհրդարանի ընդունած որոշումը չի կարելի օրինական համարել, քանի որ այն կայացվել է զինվորականների ներկայությամբ:

Հարցին` պատերազմի դեպքում, հավանակա՞ն է, որ Հայաստանը` որպես ՀԱՊԿ անդամ, ստիպված լինի միջամտել գործընթացին, Ա. Իսկանդարյանը պատասխանեց, որ պատերազմ էլ չի լինի և լինելու դեպքում էլ դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ ՌԴ-ն Հայաստանի զորքերի կարիքն ունենա:

 

 

 

 

Քաղաքագետ. Ուկրաինայում պատերազմը շատ ծանր հետևանքներ կունենա ՌԴ-ի համար