Նախագահը դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին հրամանագրեր է ստորագրել
04/03/2014 14:37

Նախագահը դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին հրամանագրեր է ստորագրել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր` ՀՀ դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.


Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Աշոտ Գալոյանին Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Գրիգոր Հովհաննիսյանին Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Հովհաննես Մանուկյանին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան


Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Պարույր Հովհաննիսյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների երկրորդ բաժնի վարիչ

Վարուժան Ներսիսյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

Արսեն Սհոյանին Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 

Նախագահը դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին հրամանագրեր է ստորագրել