.jpg)
«Տեսախցիկները կարգապահություն պետք է սահմանեն, ոչ թե վարորդներին թալանեն»
Երթևեկության հսկողության տեսախցիկները դարձել են բիզնեսի միջոց: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ տուգանքներն այնքան են շատացել, որ դրանց հանդեպ քաղաքացիներն ատելություն են տածում: Նա այսօր տեղեկացրեց, որ տուգանքների չափը շատ բարձր է, ուստի իրենք գրավոր դիմել են ՀՀ ոստիկանապետին, որպեսզի այդ հարցին ուշադրություն դարձվի.
«Տեսախցիկները կարգապահություն պետք է սահմանեն, ոչ թե վարորդներին բացահայտորեն թալանեն»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը վարորդ Արայիկ Բեգլարյանն էլ ասաց՝ այնպիսի պայմաններն են ստեղծել, որ վարորդը ստիպված լինի անգիր անել ճանապարհները.
«Մայրուղիներում սահմանված արագությամբ վարելով` մեկ էլ տեղեկանում ես, որ որոշ տարածություն անցնելիս պետք է իջեցնեիր արագությունդ, սակայն համապատասխան ցուցանակ չկա ու ստացվում է, որ անգիր պիտի անես ճանապարհը»,-ասաց նա:
Տիգրան Հովհաննիսյաննն էլ նշեց, որ սպասում է ոստիկանության պատասխանին և հույս ունի, որ հարցը չի անտեսվի: