.jpg)
Մամիկոն Խոջոյանի հարցով հայկական կողմը կդիմի ՄԻԵԴ
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ն Մամիկոն Խոջոյանի գործով կդիմի Մարդու իրավունքների եվրապական դատարան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը.
«Այս դեպքը պիտի լինի միջազգային հանրության քննարկման նյութ»,- ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ դիմելու հայցը պատրաստ կլինի մեկ շաբաթվա ընթացքում.
«Բացի այդ, մեր կազմակերպությունը միջազգային ցանցի անդամ է և դա օգտագործելով էլ մենք տարածելու ենք տեղի ունեցածը: Ժնևյան կոնվենցիաներից չորրորդն է վերաբերում խաղաղ բնակչությանը և ահա դրա երրորդ հոդվածը կոպտորեն խախտվել է Խոջոյանի դեպքում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հստակեցնելով, որ այդ հոդվածը հստակ արգելում է ոտնձգությունը կյանքի կամ՝ ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ: Մասնավորապես, դաժան վերաբերմունք, խոշտանգումներ:
«Իսկ, ինչպես տեսանք, Խոջոյանը ոչ միայն դաժան վերաբերմունքի է ենթարկվել, այլև՝ քնել է բետոնի վրա, նրան ծեծել են ու ենթարկել այլ խոշտանգումների: Խոշտանգում տերմինը լիովին պետք է կիրառվի այս դեպքում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից է: Հակառակորդի տարածքում նա հայտնվել է մոլորվելու պատճառով: Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանի խոսքով՝ Մամիկոն Խոջոյանն ունի հոգեկան խնդիրներ: Մարտի 4-ին վերադարձել է Հայաստան և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց:
Նախորդող հրապարակում՝ Մամիկոն Խոջոյանին Ադրբեջանում տանջել են. Նա ունի հրազենային վնասվածք
Մամիկոն Խոջոյանը կտեղափոխվի Երևան. Նրան կվիրահատեն