.jpg)
07/03/2014 11:48
Արմավիրի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել
Արմավիրի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը` զենք մաքրելիս, պատահաբար վնասել է ինքն իրեն: Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ՊՆ Քննչական ծառայության լրատվության բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
«Դեպքի առիթով քննչական ծառայությունում նյութեր են նախապարաստվում»,- ասաց նա:
Նշենք, որ զինծառայողը վիրավորվել է ոտքի հատվածում: Հիմա նա հոսպիտալում է: