Քաղաքագետ. Ռուսաստանը չի ցանկանում ռուսամետների Մայդանի աջակիցը դառնալ
07/03/2014 14:48

Քաղաքագետ. Ռուսաստանը չի ցանկանում ռուսամետների Մայդանի աջակիցը դառնալ

Արցախի և Ղրիմի դեպքերի իրավական նմանությունը չի օգնի Հայաստանին, իսկ ինչ վերաբերում է քաղաքական նախադեպին, ապա այն պետք է դիտարկել այլ համատեքստում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ Եվրամիությունը հիմա էլ պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը.

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն էսկալացիայի չի գնում, քանի որ չի ցանկանում ռուսամետների Մայդանի աջակիցը լինել»,- ասաց Սերգեյ Մինասյանն՝ ավելացնելով.

«Ռուսաստանը խուսափում է կոնտակտներ հաստատել Ուկրաինայի նոր իշխանությունների հետ, իսկ ինչ վերաբերում է Ղրիմի հարցին, ապա ամենահավանական տարբերակը Ղրիմի՝ Ուկրաինայի կազմում լայն ինքնավարություն ստանալու տարբերակն է»:
 

 

Քաղաքագետ. Ռուսաստանը չի ցանկանում ռուսամետների Մայդանի աջակիցը դառնալ