Ադրբեջանն այս շաբաթ 200 անգամ խախտել է  հրադադարի ռեժիմը
08/03/2014 10:52

Ադրբեջանն այս շաբաթ 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` մարտի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:

 ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։

 

Ադրբեջանն այս շաբաթ 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը