Գերի ընկած Արսեն Խոջայանի հարցով սկսել է զբաղվել Կարմիր խաչը
08/03/2014 14:11

Գերի ընկած Արսեն Խոջայանի հարցով սկսել է զբաղվել Կարմիր խաչը

Նախօրեին Ադրբեջանում հայտնված Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջայանի մասին դեռևս ոչ մի նորություն չկա: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը: 

Գյուղապետի խոսքով՝ գործով արդեն զբաղվում է Կարմիր խաչը: 

«Կարմիր խաչից զանգեցին ինձ հետ խոսացին, հարցեր ճշտեցին: Հիմա իրանք են զբաղվում»,- ասաց Կամո Չոբանյանը: 

Գյուղապետի խոսքով՝ Արսենը սահմանն անցել է պատահաբար. «Գնացել էր ոչխարներին արածացնելու, դե պատահաբար մոլորվել է երևի»,- ավելացրեց գյուղապետը: 

Հիշեցնենք, որ նախօրեին Արսեն Խոջոյանը 17:40-ի սահմանում ձերբակալվել է Ադրբեջանի Թովուզ բնակավայրում: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրան կհարցաքննեն այսօր: 

Նախորդող հրապարակումներ՝ ՊՆ. Այդ ուղղությամբ որևէ զինծառայող չի հատել սահմանը

Ադրբեջանական ԶԼՄ. 20-22 տարեկան հայ երիտասարդ է գերեվարվել

Շ. Սայիլով. ՀՀ քաղաքացին եղել է քաղաքացիական հագուստով

 

Գերի ընկած Արսեն Խոջայանի հարցով սկսել է զբաղվել Կարմիր խաչը