Բաց նամակ. Բարձրաձայնել Մամիկոն Խոջոյանին Ադրբեջանում խոշտանգելու փաստը
08/03/2014 15:11

Բաց նամակ. Բարձրաձայնել Մամիկոն Խոջոյանին Ադրբեջանում խոշտանգելու փաստը

Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորումը հանդես է եկել բաց նամակով` ուղղված միջազգային կազմակերպություններին` մասնավորապես ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավարին, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավարին:

«Միջազգային կազմակերպություների հարգարժան ներկայացուցիչներ,

Բոլորիս աչքի առաջ Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ, իրենց բնորոշ հերթական վայրագությունը:

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով ունի հոգեկան խնդիրներ, ս/թ հունվարի 28-ին, մոլորվելով հայ-ադրբեջանական սահմանին, հայտնվել էր Ադրբեջանում, որտեղ արժանացել էր խոշտանգումների և վնասվածքներով վերադարձվել Հայաստան:

Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորումը, լինելով Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաղվող ամենախոշոր կազմակերպությունը, պարտավորված է զբաղվելու սահմանային խնդիրներով:

Դիմելով Ձեզ, խնդրում և պահանջում ենք Ձեր խողովակներով խնդրիրը ներկայացնել ողջ աշխարհին և ճնշումներ գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա` դատապարտելով կատարված անմարդկային վերաբերմունքը խաղաղ բնակչի նկատմամբ, որը հակասում է Ժնևյան չորրորդ կոնվենցիային: Անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ միջոցառումներ, քանի որ տվյալ պահին ունենք ևս մեկ սահմանախախտման դեպք. Ադրբեջանում է գտնվում Տավուշի մարզի բնակիչ Արսեն Խոջոյանը:

Միաժամանակ խնդրում ենք Ձեր գործողությունների արդյունքները հրապարակայնորեն ներկայացնել հանրությանը, որը բխում է նաև Ձեր շահերից»,- ասված է բաց նամակում:

Նախորդող հրապարակումներ՝ Մ. Խոջոյանին առանձնակի դաժանությամբ խոշտանգելու առթիվ հարուցվել է քրգործ

Գետնին աղ են լցրել, պառկեցրել վրան, ծեծել. Խոջոյանին խոշտանգել են. News.am


 

Բաց նամակ. Բարձրաձայնել Մամիկոն Խոջոյանին Ադրբեջանում խոշտանգելու փաստը