Ծաղիկներ և շնորհավորական բացիկներ` կին վարորդներին
08/03/2014 16:46

Ծաղիկներ և շնորհավորական բացիկներ` կին վարորդներին

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվող տոնական միջոցառումների շրջանակում հատուկ ուշադրության են արժանացել նաև կին վարորդները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կպերի վարչությունից:

Չխախտելով երթևեկության կանոնները՝ լուսացույցի կարմիր նշանի տակ նրանց մեքենաներին մոտեցել, վարդեր ու շնորհավորական բացիկ են նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից:

Ուշադրությունից գոհ կին վարորդները նշել են , որ դա իսկապես հաճելի անակնկալ էր և շնորհակալություն հայտնել նախաձեռնության համար:
 

Ծաղիկներ և շնորհավորական բացիկներ` կին վարորդներին