Երևան-Սևան մայրուղում մեքենան ընկել է ձորը. 2 մարդ է տուժել
10/03/2014 17:20

Երևան-Սևան մայրուղում մեքենան ընկել է ձորը. 2 մարդ է տուժել

Մարտի 10-ին՝ ժամը 10.52-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Չայնիի 1-ին ոլորանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 25-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում (մոտ 150 մ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ` 1990 թ. ծնված Մ. և ուղևորներ` 1967 թ. ծնված Գ. և 1962 թ. ծնված Ա. Ալեքսանյանները:

Գ. և Մ. Ալեքսանյանները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարների և տեղի ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված: 

Երևան-Սևան մայրուղում մեքենան ընկել է ձորը. 2 մարդ է տուժել