.jpg)
ԿԽՄԿ-ին դեռ չի հաջողվել հանդիպել հայ գերու հետ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) դեռ չի հաջողվել հանդիպել հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի Արսեն Խոջայանի հետ: Այս մասին Aysor.am-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Նա ասաց, որ ԿԽՄԿ-ն շարունակում է բանակցությունները Ադրբեջանի իշխանությունների հետ` առաջիկայում ՀՀ քաղաքացու հետ հանդիպելու համար:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջայանը, նախնական տեղեկություններով, մառախուղի պատճառով հատել է սահմանը` հայտնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Նախորդող հրապարակում՝ Գերի ընկած Արսեն Խոջայանի հարցով սկսել է զբաղվել Կարմիր խաչը