.jpg)
Համանախագահների հանդիպումները հերթական բնույթի են. Փորձագետ
Առաջիկայում համանախագահների` Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներից մեծ ակնկալիքներ չկան: Դրանք ավելի շատ հերթական բնույթի հանդիպումներ են: Անդրադառնալով առաջիկայում համանախագահների` Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների հետ առանձին հանդիպելու մտադրությանը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց փորձագետ Էդգար Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` ժամանակն է, որ այդ հանդիպումների ընթացքում միջնորդները նախապայմաններ ներկայացնեն Ադրբեջանին. խոսքը, մասնավորապես, գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորումների մասին է:
«Պետք է հստակ պահանջ լինի Ադրբեջանին` գոնե մարդասիրական հարցերում գործել կառուցողական»,- նշեց նա:
Փորձագետը նշեց, որ դիվանագիտական կորպուսն այս հարցում մեծ անելիքներ ունի` խնդիր կա որևէ ձևով բարձրացնելու բանակցությունների արդյունավետությունը:
Ինչ վերաբերում է առաջիկա հանդիպումներին, ապա Է. Հովհաննիսյանը կարծում է, որ շատ բան կախված է Ադրբեջանից, քանզի այդ երկիրը` որպես կանոն, վիժեցնում է միջնորդների բոլոր նախաձեռնությունները:
Նախորդող հրապարակում` Ադրբեջանի ԱԳ նախարարը կհանդիպի համանախագահների հետ