Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման հրավեր է ստացել
10/03/2014 14:55

Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման հրավեր է ստացել

«ՀԱԿ-ը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման հրավեր է ստացել: Կձևավորենք պատվիրակություն և կհանդիպենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա չբացառեց, որ հետագայում Ծառուկյանին կհանդիպի նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը. 

«Չի կարելի բացառել, որ ապագայում կլինեն նաև այլ մակարդակի հանդիպումներ»,- ասաց նա` ավելացնելով, որ հանդիպման օրակարգի մասին իրենք մանրամասն խոսել են մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ:

Կրկին խոսելով իշխանափոխության մասին` ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ սրանից ավելի գործնական վիճակ չկա, ամեն ինչ արվելու է ժողովրդի միջոցով, քանի որ կաբինետային հանդիպումներով ոչինչ չի փոխվի. «Իմ պատկերացումներով՝ ԲՀԿ-ն վաղուց ընդդիմություն է: Մի պարզ սկզբունք կա, այն է, թե ով իշխանություն չէ, ամբողջ աշխարհում համարվում է ընդդիմություն»:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն ինքն իրեն ընդդիմություն չի համարում, Զուրաբյանն ասաց, թե դա արդեն իրենց գործն է և իրենց համար կարևոր են ԲՀԿ-ի գործողությունները, իսկ համագործակցության գործողությունները լիովին բավարարում են:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր Դաշնակցության անդամներ Արմեն Ռուստամյանի, Հրանտ Մարգարյանի և Աղվան Վարդանյանի հետ: Այդ հանդիպմանը քննարկվել էր երկրի քաղաքական ուժերի համախմբած աշխատանքը:

Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման հրավեր է ստացել