Սամվել Նիկոյան. Ադրբեջանն ամեն ինչի ընդունակ է
10/03/2014 16:18

Սամվել Նիկոյան. Ադրբեջանն ամեն ինչի ընդունակ է

Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը արդյունք է տարիներ ի վեր այդ երկրում ամենաբարձր մակարդակով վարվող հակահայ քաղաքականության: Անդրադառնալով Ադրբեջանից հայրենադարձված ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի նկատմամբ իրականացված կտտանքներին՝ Aysor.am-ին ասաց ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:

«Մենք գործ ունենք նենգ թշնամու հետ, որը դուրս է համամարդկային արժեքային համակարգից և ընդունակ է ամեն ինչի: Այդ երկրի նախագահ Ալիևի վարած քաղաքականության արդյունքում Ադրբեջանում խեղաթյուրվել են հումանիզիմի ընկալումները: Ես համոզված եմ, որ դա առաջին հերթին հենց ադրբեջանական ժողովրդի դեմ է աշխատելու»,- ասաց նա:

Ս. Նիկոյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ տարբեր ֆորմատով հանդիպումների ժամանակ այս ամենը պետք է հաշվի առնել, քանզի այդ գործընթացն Ադրբեջանում այլևս անշրջելի է: 

Սամվել Նիկոյան. Ադրբեջանն ամեն ինչի ընդունակ է