.jpg)
Ամուսնությունները նվազել են, ամուսնալուծությունները` աճել
2013թ. հունվար-դեկտեմբերին գրանցված ամուսնության դեպքերը 2012թ. հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել են 3.7%-ով և կազմել 18 363 դեպք, իսկ ամուսնության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով, նվազել է 0.2 պրոմիլային կետով և կազմել 6.1%: Այս մասին տեղեկացնում են ազգային վիճակագրական ծառայությունից:
2013թ. հունվար-դեկտեմբերին ամուսնալուծության դեպքերը 2012թ. հունվար-դեկտեմբերի համեմատ, աճել են 15.6%-ով և կազմել 3 756 դեպք, իսկ ամուսնալուծության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով, աճել է 0.1 պրոմիլային կետով և կազմել 1.2%:
Հանրապետությունում 2013 թ. հունվար-դեկտեմբերին գրանցված 1 000 ամուսնական զույգերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 205 դեպք` 2012թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 170-ի համեմատ: