.jpg)
Արսեն Խոջայանի ծնողները որդուց նամակ ստացան. «Գրել ա, որ կարոտել ա»
Այսօր Ադրբեջանում պահվող հայ գերիներ Հակոբ Ինջիղուլյանի ու Արսեն Խոջայանի հարազտները Կարմիր խաչի միջոցով նրանցից նամակներ ստացան:
«Արսենի նամակը մի քիչ առաջ ստացանք: Գրել ա, որ սիրում ա ու կարոտել ա»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց մի քանի օր առաջ Ադրբեջանում հայտնված 23-ամյա Արսեն Խոջայանի մայրը՝ տիկին Սվետլանան:
Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանն էլ նշեց, որ նամակը նոր են վերցրել.
«Դե գրել ա, որ դիմանանք, շուտով ամեն բան լավ կլինի, կարոտն էլ կանցնի»,- ասաց Հարություն Ինջիղուլյանը:
Հիշեցնենք, որ Հարություն Ինջիղուլյանն Ադրբեջանում է հայտնվել նախորդ տարվա օգոստոսին՝ մարտական հերթապահության ժամանակ նա չի կողմնորոշվել տեղանքում ու անցել է սահմանը:
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջայանն Ադրբեջանում է մի քանի օր: Նրա՝ սահմանը հատելու հանգամանքները դեռևս պարզ չեն:
Նախորդող հրապարակումներ՝ Գյուղապետ. Ենթադրում ենք, որ Արսեն Խոջայանին սահմանի մոտից տարել են
Ադրբեջանում պահվող հայ գերիների նամակները դեռ չեն հասել հարազատներին
Հայ զինծառայողը հայտնվել է ադրբեջանական տարածքում
Արման Ինջիղուլյան. Հակոբը դժվար թե ինքնակամ ցանկանար երրորդ երկիր գնալ