Աղվան Վարդանյան. ԲՀԿ-ի հետ քննարկումը հույս է տալիս
14/03/2014 12:06

Աղվան Վարդանյան. ԲՀԿ-ի հետ քննարկումը հույս է տալիս

«Մենք գնում ենք քայլ առ քայլ, պահանջում ենք կառավարության հրաժարականը, բայց նաև հասկանում ենք, որ ԱԺ-ում կա մեծամասնություն և նոր վարչապետին նորից նշանակելու է նույն իշխանությունը»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Շարունակելով խոսքը՝ պատգամավորը նշեց, որ իրենք ոչ միայն պահանջելու են կառավարության և վարչապետի հրաժարականը, այլև՝ առաջարկելու են թեկնածու, ինչպես նաև տարբերակներ են առաջարկելու, որպեսզի հնի սխալը չկրկնվի:

«Մենք կողմնակից չենք մեկանգամյա քայլերի, մեր աշխատանքը պետք է երկարատև լինի: Եթե մեր առաջարկած ճիշտ գաղափարներին հավանություն կտա նաև ՀՀԿ-ն, մենք միայն կողջունենք, միայն թե պետք է քայլ անել, մի բան անել երկիրն այս վիճակից դուրս բերելու համար»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Հարցին, թե ԲՀԿ-ն չի պահանջում նախագահի հրաժարականը, արդյոք դա անհամաձայնության պատճառ չի դառնա չորս ուժերի միջև, Ա. Վարդանյանը պատասխանեց. «Այն, ինչ քննարկել ենք ԲՀԿ-ի և չորս ուժերի հետ, մեզ հույս է տալիս մտածելու, որ մենք կարող ենք ճանապարհ գնալ և ռեալ արդյունքի հասնել»: 

Նախորդող հրապարակումներ՝ ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումը տարբերվում էր ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումից

Ավարտվեց ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը. Քննարկվել են երկրի խնդիրներին վերաբերող հարցեր

«Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն հնարավոր է վաղը հանդիպեն


 

Աղվան Վարդանյան. ԲՀԿ-ի հետ քննարկումը հույս է տալիս