.jpg)
Մանուկյան. ՀՀԿ-ականները շուտով այլևս չեն անելու Բաղրամյան 26-ի հրահանգները
Իշխանության արձագանքները հաստատում են այն, որ իրենց համար ստեղծվել և ստեղծվելու է ավելի դժվար վիճակներ: Խնդիրներ կան և իշխանության բլոկում և ՀՀԿ-ում: ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով չորս ոչ իշխանական ուժերի հանդիպումներին և դրա վերաբերյալ ՀՀԿ-ի արձագանքին, այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Պատգամավորը, որպես իր ասածի ապացույց, երկու օրինակ բերեց ԱԺ քառօրյայից. Մարտի մեկի հանձնաժողով ստեղծելու քննարկումը և Գովազդի մասին օրենքը:
«Բոլորը ելույթ էին ունենում, որ Մարտի մեկի հանցագործությունը պետք է բացահայտվի, սակայն դեմ քվեարկեցին: Նրանք մի բան ասում են, մի այլ բան անում:
Բոլորը խոսում են, որ ծխախոտի և խմիչքի գովազդը պետք է արգելվի, ամբողջ աշխարհն է այդ մասին խոսում, բոլորը խոսում են առողջության մասին, սակայն կողմ քվեարկեցին օրինագծին»,- ասաց Արամ Մանուկյանը:
ՀԱԿ պատգամավորն ընդգծեց, որ իրենց նպատակն ընտրովի իշխանություն ձևավորելն է.
«Մենք չարությամբ լցված չենք, մենք կառուցողական ենք տրամադրված: Մենք ձեռքներս ծալած նստենք էլ, Սերժ Սարգսյանը մի բան կհորինի, իսկ կուտակայինի հետ կապված հարցը, ՀԷՑ-ը, գազի սկանդալները, հենց դրա ապացույցն են: Շատ շուտով բազմաթիվ ՀՀԿ-ականներ այլևս չեն լսելու և չեն անելու Բաղրամյան 26-ի հրահանգները, այն թուլանալու է, իսկ ընդդիմությունը՝ ուժեղանալու»:
Նախորդող հրապարակումներ՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներն ընդունվեցին
Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի
Աղվան Վարդանյան. ԲՀԿ-ի հետ քննարկումը հույս է տալիս