Հարություն Քուշկյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար
14/03/2014 14:54

Հարություն Քուշկյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար

Հայաստանի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Դ. Բաբայանը նշեց, որ Հարություն Քուշկյանն այսօրվանից սկսած կաշխատի նախարարի պաշտոնում:

Aysor.am-ի տեղեկություններով՝ այժմ Հ. Քուշկյանն Արցախում է:

Հարություն Քուշկյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար