Քաղաքի կենտրոնական փողոցներով անցավ «Դեմ եմ»-ի հեծանվային երթը
15/03/2014 14:22

Քաղաքի կենտրոնական փողոցներով անցավ «Դեմ եմ»-ի հեծանվային երթը

«Դեմ եմ» նախաձեռնությունն այսօր Ազատության հրապարակից հեծանիվներով երթ անցկացրեց քաղաքի կենտրոնական փողոցներով: Երթի նպատակն էր իրազեկել քաղաքացիներին մարտի 22-ին Ազատության հրապարակում կայանալիքը հավաքի մասին: 

«Նախորդ հեծանվային երթերը ցույց են տվել, որ սա իրազեկման բավականին արդյունավետ միջոց է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Դեմ եմ»-ի անդամներից Տիգրան Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ այսօր էլ ակցիային մասնակցել են տասնյակ հեծանվորդներ: 

Նշենք, որ հեծանվորդներն անցել են Սայաթ-Նովա- Աբովյան փողոց- Հանրապետության հրապարակ-Մաշտոցի պողոտայով- Ազատության հրապարակ երթուղիով: Երթի ընթացքում նրանք բաժանել են իրազեկող թռուցիկներ: 

Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ» խումբը վաղը հեծանիվներով երթ է անցկացնելու

«Դեմ եմ»-ը նստացույց կանի՞

 

 

Քաղաքի կենտրոնական փողոցներով անցավ «Դեմ եմ»-ի հեծանվային երթը