Անդրիաս Ղուկասյան. Մարտի 22-ին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմ կսկսվի
17/03/2014 12:59

Անդրիաս Ղուկասյան. Մարտի 22-ին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմ կսկսվի

Մի քանի օրից՝ մարտի 22-ին կսկսվի պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

«Այսօր հռչակվելու է Ղրիմի անկախությունը, վաղը Ռուսաստանը ճանաչելու է այն և ընդունելու է, որ Ղրիմը միավորվելու է իր հետ: Այս ամսի 22-ին կսկսվի պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Ռուսական զորքերը կներկայացնեն ուկրաինական զորքերին վերջնագիր և կսկսվի պատերազմ»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստան և ԱՄՆ հակադրությունը երկար տարիներ ձևավորվում է ու հիմա հասել է կոնֆլիկտային իրավիճակի:

«Հայաստանն այս ամենին առնչվելու է անմիջականորեն»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ, ցավոք մեզ մոտ հրաժարվել են քննարկել այս հարցը որևէ տեսանկյունից.

«Միաժամանակ, եթե լինի համաշխահային պատերազմ, դրա թատերաբեմը կլինի հենց Հայաստանը: Հայաստանում, սակայն, բոլորը հույս ունեն, որ Օբաման և Պուտինը կգան ընդհանուր հայտարարի»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նախորդող հրապարակում՝ Ղրիմի հանրաքվեի ձայների հաշվարկն ավարտվեց. 96. 77 տոկոսը կողմ է քվերակել
 

Անդրիաս Ղուկասյան. Մարտի 22-ին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմ կսկսվի