.jpg)
Արա Ավետիսյանը համաձայն չի եղել բուհում ստուգումների արդյունքներին
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը այսօր բուհի գիտական խորհդի արտահերթ նիստում հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց բուհի մամուլի խոսնակ Վերոնիկա Խորասանյանը:
Նրա խոսքով՝ Ա. Ավետիսյանը իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ համաձայն չէ վերստուգիչ հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունների արդյունքների հետ, ըստ որոնց բուհում ոչ նպատակային ծախսեր են հայտնաբերել: Ռեկտորն իր կարծիքը գրավոր ներկայացրել է հանձնաժողովին:
Ռեկտորի ընդունարանից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ Ա. Ավետիսյանը այժմ իր տեղում է, սակայն չի ցանկանում շփվել լրագրողների հետ:
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում՝ հարցին՝ արդյոք ճի՞շտ է, որ ինքը ազատման դիմում է գրել, Արա Ավետիսյանը պատասխանել էր.
«Մի՛ ճշտեք էլի, չի լսվում»,- և անջատել հեռախոսը:
Հիշեցնենք, որ Ա. Ավետիսյանը ռեկտորի պաշտոնում նշանակվել է 2011թ. սեպտեմբերի 3-ին:
Նախորդող հրապարակում՝ ՀՊՃՀ ռեկտորը՝ աշխատանքից հեռանալու մասին. Մի՛ ճշտեք էլի, չի լսվում